«Եթե Իրանի ենթակառուցվածքներին հարվածելու վերաբերյալ ԱՄՆ նախագահի սպառնալիքներն իրականացվեն, ապա այն ամենը, ինչ դեռևս անվնաս է մնացել Իրանի զսպվածության շնորհիվ, կոչնչացվի հզոր հարվածներով այնպես, որ դրանից հետք անգամ չի մնա՝ ասես երբեք էլ չի եղել»,- ասված է Իրանի ԶՈՒ մամուլի ծառայության հայտարարության մեջ։               
 

Ազգային ժողովը սկսում է աշխատանքները

Ազգային ժողովը սկսում է աշխատանքները
01.02.2016 | 19:10

Այսօր Ազգային ժողովը արձակուրդից հետո սկսում է աշխատանքները: Ազգային ժողովի հինգերորդ գումարման իններորդ նստաշրջանի օրակարգի մասին և փետրվարի 1-4-ի ԱԺ չորսօրյա նիստերի օրակարգի մասին որոշումների նախագծերը հունվարի 29-ին քննարկվել են ԱԺ նախագահի ղեկավարությամբ տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ:

ՀՀ ԱԺ հինգերորդ գումարման իններորդ նստաշրջանի օրակարգի մասին որոշման նախագծում ընդգրկվել է 164 հարց և 41 միջազգային պայմանագիր: ԱԺ առաջիկա քառօրյա նիստերի օրակարգի որոշման նախագծում ընդգրկվել է 133 հարց, 40 միջազգային պայմանագիր:
ՀՀ ԱԺ հինգերորդ գումարման իններորդ նստաշրջանի օրակարգի մասին և փետրվարի 1-4-ի ԱԺ չորսօրյա նիստերի օրակարգի մասին որոշումների նախագծերը կքվեարկվեն ԱԺ փետրվարի 1-ի նիստում:

Դիտվել է՝ 1573

Մեկնաբանություններ